17:26  ,  5 օգոստոսի, 2022

ՉԼ․ «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» խաղի տոմսերի գները

Ֆուտբոլի Հաաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։

Խաղի տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի 7-ից ժամը 12:00-ից «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Տոմսերի գները.

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Հիշեցնենք, որ Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 0:5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով