16:29  ,  5 օգոստոսի, 2022

Լեւանդովսկին ստացավ 9 համարը, շնորհանդեսին ներկա է 57300 երկրպագու (տեսանյութ)

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լեւանդովսկին ստացավ 9 խաղային համարը, որը պատկանում էր հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպային։

33-ամյա լեհ հարձակվողի շնորհանդեսին «Կամպ Նոու» ստադիոնում ներկա է  57300 երկրպագու։ Համեմատության համար՝ բրազիլացի հարձակվող Նեյմարի շնորհանդեսին 2013 թվականին մոտ 700 երկրպագու քիչ էր եղել։

«Լեւանդովսկին ստացել է 9 համարը ակումբի որոշմամբ եւ կապված է «Բարսելոնայի» իմիջային ու գովազդային շահերի հետ։ Որոշումն ընդունվել է Դեպայի նկատմամբ մեծագույն հարգանքով»,- ասել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան, փոխանցում է AS-ը։

Լեւանդովսկին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել կատալոնական ակումբ։

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Դեպային։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում