15:57  ,  5 օգոստոսի, 2022

«Չելսին» ձեռք բերեց Մարկ Կուկուրելյային (ֆոտո, վիդեո)

Իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան անգլիական «Բրայթոնից» տեղափոխվեց «Չելսի»։ Լոնդոնյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Չելսին» Մարկ Կուկուրելյայի համար վճարել է 55 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անցած մրցաշրջանում Կուկուրելյան «Բրայթոնի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 1 գոլ։

Կուկուրելյան «Բարսելոնայի» սան է, «Բրայթոն» էր տեղափոխվել 2021-ին իսպանական «Խետաֆեից»։ 2021 թվականից նա Իսպանիայի հավաքականի խաղացող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում