00:55  ,  5 օգոստոսի, 2022

ԵԼ․ «Սլովանը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը, Բարսեղյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվեց հունական «Օլիմպիակոսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

«Սլովանը» խաղի հաշիվը բացեց 63-րդ րոպեին անգլիացի հարձակվող Անդրե Գրինի գոլի շնորհիվ։

Դաշտի տերերի պատասխան գոլը 86-րդ րոպեին խփեց Մարոկկոն ներկայացնող հարձակվող Յուսեֆ Էլ-Արաբին։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը Բրատիսլավայում տեղի կունենա օգոստոսի 11-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սլովան» (Սլովակիա)՝ 0:1

Յուսեֆ Էլ-Արաբի, 86 - Անդրե Գրին, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով