23:39  ,  3 օգոստոսի, 2022

ՉԼ․ «Ցրվենա Զվեզդան» հաղթում է «Փյունիկին»՝ 3:0 (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հյուրընկալվել է «Ցրվենա Զվեզդային»։ Առաջին խաղակեսից հետո երեւանյան թիմը պարտվում է 0:3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գանան ներկայացնող հարձակվող Օսման Բուկարին, աչքի ընկավ նաեւ զամբիացի Քինգզ Կանգվան։ Բուկարիի մեկ գոլն էլ մրցավարը չգրանցեց VAR-ի կիրառումից հետո։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ»՝ 3:0

Օսման Բուկարի, 29, 44, Քինգզ Կանգվա, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով