21:18  ,  3 օգոստոսի, 2022

Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Բելգրադում օգոստոսի 3-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Երեւանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է մեկնարկային կազմը։

«Փյունիկ»․ Դավիթ Յուրչենկո, Զամբրանո Ռենցո Ժոզե, Հովհաննես Հարությունյան, Յուսուֆ Օտուբանջո, Լուկա Յուրիչիչ, Դավիթ Դավիդյան, Եվգենի Կուչուկ, Ժունինյո, Զորան Գայիչ, Արտակ Դաշյան, Միխայիլ Կովալենկո։

«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով  22:45-ին։

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում, «Փյունիկը» փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։

Որակավորման երրորդ փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով