12:51  ,  3 օգոստոսի, 2022

19-ամյա Տեբոգոյի աշխարհի երիտասարդական ռեկորդը 100 մետր վազքում

19-ամյա Լետսիլ Տեբոգոն 100 մետր վազքի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկանների) ռեկորդ է սահմանել Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող աթլետիկայի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում։

Բոթսվանան ներկայացնող վազորդը ցույց է տվել 9,91 վայրկյան արդյունք՝ գրավելով առաջին տեղը։

Մեծահասակների ռեկորդը 100 մետր վազքում պատկանում է կարիերան ավարտած ջամայկացի Ուսեյն Բոլթին՝ 9,58 վայրկյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում