10:40  ,  3 օգոստոսի, 2022

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչը կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում։

22-ամյա ֆուտբոլիստը կմիանա ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիին», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

«Բարսելոնան» Ռիկի Պուչի հաջորդ տրանսֆերից կստանա որոշակի գումար։

Իսպանիայի անցած առաջնությունում Ռիկի Պուչը մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ։

Ռիկի Պուչը կատալոնական ակումբի համակարգում էր 2013 թվականից։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս