17:50  ,  2 օգոստոսի, 2022

Գյումրիի «Շիրակի» նորեկները

Հայաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Գյումրիի «Շիրակը» ներկայացրել է երեք նորեկների։

Թիմը համալրել են երկու կոտդիվուարցի խաղացողներ՝ 19-ամյա Դոնալդ Կոդիան եւ 19-ամյա Ալազան Դումբիան (լուսանկարում), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երկուսն էլ հարձակողական ոճի կիսապաշտպաններ են։

«Արարատից» «Շիրակ» է վերադարձել 34-ամյա սերբ կենտրոնական պաշտպան Մարկո Պրլեւիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում