16:16  ,  2 օգոստոսի, 2022

Յուրա Մովսիսյանը 35 տարեկան է․ ՀՖՖ-ն ու «Սպարտակը» շնորհավորել են

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը օգոստոսի 2-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու Մոսկվայի «Սպարտակը» շնորհավորել են հոբելյարին։

Յուրա Մովսիսյանը կարիերան ավարտել է 33 տարեկանում։ Այժմ նա Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ-ի դեսպանն է։

Ակումբային կարիերայի ընթացքում Յուրա Մովսիսյանը հանդես է եկել ամերիկյան «Կանզաս Սիթիում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Չիկագ Ֆայրում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում», «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով