00:22  ,  2 օգոստոսի, 2022

«Փյունիկը» մարզում է անցկացրել Բելգրադում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մարզում է անցկացրել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ պատրաստվելով «Ցրվենա Զվեզդայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանը։

Այն տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում