16:02  ,  1 օգոստոսի, 2022

Սեսկ Ֆաբրեգասը տեղափոխվեց Իտալիա (ֆոտո, վիդեո)

35-ամյա իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբերգասը կարիերան կշարունակի Իտալիայի Բ Սերիան ներկայացնող «Կոմո» ակումբում։ Աշխարհի չեմպիոնն արդեն ժամանել է Իտալիա եւ կկնքի պայմանագիր։

Հունիսի 30-ին ավարտվել էր Ֆաբրեգասի պայմանագիրը Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյի» հետ։

Ֆաբրեգասը 2019թ․ հունվարին էր միացել «Մոնակոյին», որի կազմում մասնակցել է 68 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Ֆաբրեգասը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ կատալոնական «Բարսելոնայում», անգլիական «Չելսիում» եւ «Արսենալում»։ Իսպանիայի հավաքականի կազմում նա դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ