12:02  ,  1 օգոստոսի, 2022

ՉԼ․ «Փյունիկը» մեկնեց Սերբիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի «Ցրվենա Զվեզդային»։

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4։1 հաշվով հաղթել էր «Ֆ91 Դյուդելանժին» և առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով