22:25  ,  31 հուլիսի, 2022

«Ուրարտուն» պարտության մատնեց «Արարատ-Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Ուրարտուն» ընդունեց փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 59-րդ րոպեին խփեց ռուսաստանցի հարձակվող Օլեգ Պոլյակովը։

«Ուրարտուն» հաղթանակներ տարած «Ալաշկերտի», «Արարատի», «Շիրակի» եւ «Վանի» հետ առաջատարների թվում է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:0

Օլեգ Պոլյակով, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում