20:50  ,  31 հուլիսի, 2022

Պրեմիեր լիգա․ «Շիրակը» մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Գյումրիի «Շիրակը» հաղթանակով սկսեց մրցաշրջանը։ Առաջին տուրում «Շիրակը» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց Երեւանի ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 1:0 հաշվով։

59-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա հարձակվող Լյովա Մրյանը։

«Շիրակը» հաղթանակներ տարած «Ալաշկերտի», «Արարատի» եւ «Վանի» հետ առաջատարների թվում է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0:1

Լյովա Մրյան, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում