11:44  ,  31 հուլիսի, 2022

Ալկարասը կդառնա աշխարհի չորրորդ ռակետը՝ 6-րդ ամենաերիտասարդը պատմության մեջ

Իսպանացի Կառլոս Ալկարասը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ամենշաբաթյա դասակարգման աղյուսակում կբարձրանա չորրորդ տեղ։ Ալկարասն այժմ 19 տարեկան եւ 2 ամսական է։

Լավագույն քառյակում նրանից ավելի երիտասարդ եղել է հինգ թենիսիստ պատմության մեջ․

Մատս Վիլանդեր (19 տարեկան եւ 1 ամսական)

Ռաֆայել Նադալ (19 տարեկան եւ 3 օրական)

Բորիս Բեքեր (18 տարեկան եւ 4 ամսական)

Բյորն Բորգ (18 տարեկան, 3 ամսական եւ 24 օրական)

Անդրե Աղասի (18 տարեկան, 3 ամսական եւ 2 օրական)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում