17:26  ,  30 հուլիսի, 2022

Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը դարձյալ հաղթեց 4:0 հաշվով

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ եւ դարձյալ հաղթեց 4:0 հաշվով։

Պայքարին մասնակցեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Բոթսվանայի թիմին։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում