21:31  ,  29 հուլիսի, 2022

Հայաստանի 2 աթլետ Կոլումբիայում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը  և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը կմասնակցեն Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ն անցկացվելիք  աթլետիկայի աշխարհի  երիտասարդական առաջնությանը։

Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում՝  տեղի աթլետիկայի ֆեդերացիայի հովանավորությամբ  և հուլիսի 30-ին  մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Նրանց Կոլումբիայում կդիմավորի  Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք կանցկացնեն  Ֆրանսիայում։

Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ օգոստոսի 15-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանն այդ առաջնությունում կներկայացնի նաեւ վազորդ Երվանդ Մկրտչյանին (1500 մետր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում