20:44  ,  28 հուլիսի, 2022

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց Լյուքսեմբուրգին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի չորրորդ տուրում մրցեց Լյուքսեմբուրգի թիմի հետ եւ պարտություն կրեց 59:78 հաշվով։

Առաջին երեք տուրերում Հայաստանի հավաքականը 81:64 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, 69:82 հաշվով պարտվել Մոլդովային եւ 65:76 հաշվով՝ Ադրբեջանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում