14:26  ,  28 հուլիսի, 2022

Հայաստանը 2 մեդալ է նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում

Սլովակիայի Բանկա Բիստրիցա  քաղաքում շարունակվող Եվրոպայի  պատանեկան օլիմպիական փառատոնում երկու մեդալ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչները։ 

Ձյուդոյի մրցաշարում բրոնզե մեդալակիրներ դարձան հրազդանցի Վահե Աղասյանը (55 կգ)  և  երևանցի Արտակ Թորոսյանը (73 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Նրանք տարել են չորսական հաղթանակ, կրել մեկական պարտություն։ Երկուսն էլ մարզվում են իրենց  հայրի ՝  Կարեն Աղասյանի և Վահե Թորոսյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս