10:01  ,  28 հուլիսի, 2022

Արման Մելիքսեթյանը միացավ «Ալաշկերտին»

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել դարպասապահ Արման Մելիքսեթյանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, ներկայացրել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Ակումբային կարիերայի ընթացքում Մելիքսեթյանը հանդես է եկել «Արարատում», «Արցախում», «Գանձասարում» և «Վանում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով