00:42  ,  28 հուլիսի, 2022

ՉԼ․ «Սլովանը» պարտություն կրեց եւ դուրս մնաց, Տիգրան Բարսեղյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի թիմն ընդունեց հունգարական «Ֆերենցվարոշին» եւ պարտություն կրեց 1:4 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Առաջին խաղում «Սլովանը» Հունգարիայում առավելության էր հասել 2:1 հաշվով։

«Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Սլովան» - «Ֆերենցվարոշ»՝ 1:4 (առաջին խաղ՝ 2:1)

Վերնոն Դե Մարկո, 70 - Ֆրանկ Բոլի, 20, Կրիստոֆեր Զաքարիասեն, 30, Ադամա Տրաորե, 89, Այիսա Լայդունի, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում