20:40  ,  27 հուլիսի, 2022

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում մրցեց Ադրբեջանի Մ-18 հավաքականի հետ եւ պարտվեց 65:76 հաշվով։ 

Առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 81:64 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, 69:82 հաշվով պարտվել է Մոլդովային։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի հուլիսի 28-ին՝ մրցելով Լյուքսեմբուրգի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում