19:50  ,  27 հուլիսի, 2022

«Արարատ-Արմենիան» մեկնեց Էստոնիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկնեց Էստոնիա՝  Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղին։ Երեւանյան թիմի մրցակիցը էստոնական «Պայդեն» է։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին Պյարնու քաղաքի «Ռաննաստադիոնում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում