19:15  ,  27 հուլիսի, 2022

ՉԼ․ «Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումների ժամանակացույցը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։ Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպումների ժամանակացույցը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Հիշեցնենք, որ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4։1 հաշվով հաղթել էր «Ֆ91 Դյուդելանժի» նկատմամբ և առաջին անգամ դուրս եկել Չեմպիոնների լիգայի երրորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով