18:49  ,  27 հուլիսի, 2022

Հայաստան - Ադրբեջան՝ ուղիղ հեռարձակում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ տուրում մրցում է Ադրբեջանի Մ-18 հավաքականի հետ։  

Առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 81:64 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, 69:82 հաշվով պարտվել է Մոլդովային։

Ադրբեջանի թիմը 75:71 հաշվով պարտության է մատնել Լյուքսեմբուրգին, 115:60 հաշվով՝ Ջիբրալթարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում