09:48  ,  19 հոկտեմբերի, 2012

Վան Պերսին, Աֆելայն ու Դե Յոնգը Հոլանդիայի հավաքականի հաղթանակը նշել են մարմնավաճառների հետ

Հոկտեմբերի 16-ին ֆուտբոլի աշխարհի 2014թ. ընտրական մրցաշարում Հոլանդիայի թիմից կրած պարտությունից հետո Ռումինիայի հավաքականի հարձակվող Ադրիան Մուտուն որոշել է լիցքաթափվել Բուխարեստի կենտրոնում գտնվող Tiffany Piano Club գիշերային ակումբում: Խաղից հետո ռումինացի հարձակվողին միացել են նաեւ Հոլանդիայի հավաքականի խաղացողներ Ռոբին վան Պերսին, Նայջել դե Յոնգը եւ Իբրահիմ Աֆելայը:

Tiffany Piano Club-ում աշխատում են էլիտար մարմնավաճառներ: Այդ օրն ակումբ են հրավիրվել 20 աղջիկներ, որոնց հետ ֆուտբոլիստները զվարճացել են մինչեւ առավոտյան ժամը չորսը: Այնուհետեւ հոլանդացիները վերադարձել են Hilton հյուրանոց, որտեղ հանգրվանել էր Հոլանդիայի հավաքականը, գրում է Click.ro-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս