09:02  ,  27 հուլիսի, 2022

ՉԼ․ «Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպման լավագույն դրվագները (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դուրս է եկել որակավորման երրորդ փուլ՝ առաջինը Հայաստանի ակումբներից։

«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման լավագույն դրվագները տեսանյութով եւ ֆոտոշարքով։

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի սերբական «Ցրվենա Զվեզդան»։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:4 (առաջին խաղ՝ 1:0)

Մոհսին Հասան, 21 - Ժունինյո, 24, Լուկա Յուրիչիչ, 54, 85, Յուսուֆ Օտուբանջո, 76

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով