22:16  ,  26 հուլիսի, 2022

ՉԼ․ «Դյուդելանժ» - «Փյունիկ»՝ 1:1 առաջին խաղակեսից հետո

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1։

«Դյուդելանժը» խաղի հաշիվը բացեց 21-րդ րոպեին։ Աչքի ընկավ Մարոկկոն ներկայացնող հարձակվող Մոհսին Հասանը։

24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Փյունիկի» բրազիլացի պաշտպան Ժունինյոն։ Գոլային փոխանցումը կատարեց սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը։

Ընդմիջում է։

«Փյունիկի» մեկնարկային կազմը․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Դավիդյան, Ժունինյո, Լեաո Լիմա Անդրե Լուիս, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Յուսուֆ Օտուբանջո, Միխայիլ Կովալենկո, Զամբրանո Ռենցո Խոսե, Զորան Գայիչ, Ուրոշ Նենադովիչ։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 0:1:

«Փյունիկը» «Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ հաջորդ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Եթե «Փյունիկը» պարտվի «Դյուդելանժին», պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից Լիտվայի «Ժալգիրիսի» եւ շվեդական «Մալմյոյի» դիմակայության պարտվողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս