16:37  ,  26 հուլիսի, 2022

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց մոլդովացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երկրորդ տուրում մրցեց Մոլդովայի թիմի հետ եւ պարտություն կրեց 69:82 հաշվով։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 81։64 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի հավաքականին։

Հուլիսի 27-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ադրբեջանի թիմը։ Ենթախմբում ընդգրկված է նաեւ Լյուքսեմբուրգի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում