18:21  ,  24 հուլիսի, 2022

«Բարսելոնան» համաձայնության է հասել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի հետ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» համաձայնության է հասել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ իսպանական «Սեւիլիայի» 23-ամյա պաշտպան Ժյուլ Կունդեի հետ, հաղորդում է Sport.es-ը։

Տեղափոխությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Կատալոնական ակումբը Կունդեի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։ Ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել իսպանացի Չավիի գլխավորած թիմում։

Transfermarkt-ը Կունդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում