21:04  ,  22 հուլիսի, 2022

Համբուրգ․ Խաչանովը պարտվեց Ալկարասին

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող АТР-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց իսպանացի Կառլոս Ալկարասի հետ եւ պարտություն կրեց 0:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 9 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանի եւ խորվաթ Բորնա Չորիչի դիմակայության հաղթողը։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը մոտ 1,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում