20:20  ,  22 հուլիսի, 2022

Պալերմո․ Էլինա Ավանեսյանը պարտվել է երկրորդ շրջանում

Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող թենիսի WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցել է իտալացի Լյուչիա Բրոնցետիի հետ եւ պարտություն կրել 1:6, 3:6 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 8 րոպե։

Քառորդ եզրափակիչում Բրոնցետիի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան։

Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով