09:02  ,  22 հուլիսի, 2022

Խաչանովը հաղթել է Ֆոնյինիին եւ քառորդ եզրափակիչում կխաղա Ալկարասի հետ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտության է մատնել իտալացի Ֆաբիո Ֆոնինիին՝ 6:3, 7:5։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 44 րոպե։

Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի իսպանացի Կառլոս Ալկարասը, որը 7:6 (7:4), 6:3 հաշվով առավելության է հասել սերբ Ֆիլիպ Կրաինովիչի նկատմամբ։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով