20:52  ,  21 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» տանը խաղաց ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ընդունեց Էստոնիայի «Պայդեին»։

Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի։ Դարպասի գրավում չգրանցվեց։

Պատասխան հանդիպումը Էստոնիայում տեղի կունենա հուլիսի 28-ին։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Պայդե» (Էստոնիա)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում