00:51  ,  21 հուլիսի, 2022

ՉԼ․ «Սլովանին» հաղթանակ բերեց Տիգրան Բարսեղյանի սուպերգոլը (ֆոտո, վիդեո)

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» Բուդապեշտում հյուրընկալվեց Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Հյուրերի հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Ֆերենցվարոշ» - «Սլովան»՝ 1:2

Կրիստոֆեր Զակարիասեն 70 – Գուրամ Կաշիա, 81, Տիգրան Բարսեղյան, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում