09:03  ,  20 հուլիսի, 2022

ԱԱ-2022․ Կանանց բարձրացատկում Պատերսոնը հետ թողեց Մոգուչիխին եւ նվաճեց տիտղոսը (ֆոտո, վիդեո)

26-ամյա ավստրալացի Էլեանոր Պատերսոնն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը կանանց բարձրացատկում։

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում գլխավոր ֆավորիտ, 20-ամյա ուկրաինացի Յարոսլավա Մոգուչիխը ցույց 2,02 մետր արդյունք, սակայն երկրորդ փորձից։ Իսկ Պատերսոնն առաջին փորձից հաղթահարեց այդ բարձրությունը եւ գրավեց առաջին տեղը։

ԱԱ-2022, բարձրացատկ, կանայք

  1. Էլեանոր Պատերսոն (Ավստրալիա)՝ 2,02 մետր (առաջին փորձ)
  2. Յարոսլավա Մոգուչիխ (Ուկրաինա)՝ 2,02 մետր (երկրորդ փորձ)
  3. Ելենա Վալորտիգարա (Իտալիա)՝ 2,00 մետր (առաջին փորձ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում