21:55  ,  19 հուլիսի, 2022

ՉԼ․ «Փյունիկը» պարտվեց «Դյուդելանժին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ընդունեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով առավելության հասան հյուրերը։

71-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց 32-ամյա ֆրանսիացի հարձակվող Սամիր Հադջին։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր պաշտպան Արտակ Դաշյանը։

«Փյունիկը» «Դյուդելանժի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ հաջորդ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա հուլիսի 26-ին։

Եթե «Փյունիկը» պարտվի «Դյուդելանժին», պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից Լիտվայի «Ժալգիրիսի» եւ շվեդական «Մալմյոյի» դիմակայության պարտվողի հետ։ Այս թիմերի առաջին խաղը տեղի ունեցավ Վիլնյուսում եւ ավարտվեց «Ժալգիրիսի» հաղթանակով՝ 1:0:

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Փյունիկ» (Հայաստան) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)՝ 0:1

Սամիր Հադջի, 71, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով