16:45  ,  19 հուլիսի, 2022

Կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուձուրու Հանյուն 27 տարեկանում ավարտեց կարիերան

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուձուրու Հանյուն մամուլի ասուսիլում հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Ճապոնացի գեղասահորդը կմասնակցի գեղասահքի պրոֆեսիոնալ շոուների։

Հանյուն առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճել էր 2014թ․ Սոչիի Խաղերում։ 2018-ին Հանյուն Հարավային Կորեայի Պհենչհանի Խաղերում կրկնեց հաջողությունը։ 2022թ․ Պեկինի Խաղերում Հանյուն գրավեց չորրորդ տեղը։ Նա նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն է մենասահքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում