11:51  ,  19 հուլիսի, 2022

2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 14-30-ը

2028թ․ Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ հաստատել են Խաղերի անցկացման օրերը, հաղորդում է Inside The Games։

Լոս Անջելեսի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա 2028թ․ հուլիսի 14-ին, փակման արարողությունը՝ հուլիսի 30-ին։

Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն 2028թ․ օգոստոսի 15-ից 27-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English