00:07  ,  19 հուլիսի, 2022

Համբուրգ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:3, 7:6 (7:2) հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 15 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի սլովենացի Ալյաժ Բեդենեի եւ իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի դիմակայության հաղթողը։

Համբուրգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում