17:01  ,  18 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցը երրորդ փուլում

Տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Երկրորդ փուլում էստոնական «Պայդեի» արգելքը հաղթահարելու դեպքում, Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» հաջորդ մրցակիցը կլինի բելգիական «Անդերլեխտը»։ Երրորդ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են օգոստոսի 4-ին։

«Արարատ-Արմենիա» - «Պայդե» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս