16:42  ,  18 հուլիսի, 2022

«Փյունիկի» հնարավոր մրցակիցները ՉԼ-ում կամ ԵԼ-ում

Տեղի է ունեցել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման հերթական փուլերի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» արգելը հաղթահարելու դեպքում՝ հաջորդ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Եթե «Փյունիկը» պարտվի «Դյուդելանժին», պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից Լիտվայի «Ժալգիրիսի» եւ շվեդական «Մալմյոյի» դիմակայության պարտվողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով