11:33  ,  18 հուլիսի, 2022

ԱԱ-2022․ Ջամայկան նվաճեց կանանց 100 մետր վազքի բոլոր մեդալները (ֆոտո, վիդեո)

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում շարունակով աթլետիկայի աշխարհի առաջնությունում Ջամայկային մարզուհիները նվաճեցին 100 մետր վազքի բոլոր մեդալները։

10-րդ ոսկե մեդալն աշխարհի առաջնություններում նվաճեց եռակի օլիմպիական չեմպիոն Շելի-Էն Ֆրեյզեր-Պրայսը, որը ցույց տվեց 10,67 վայրկյան արդյունք՝ աշխարհի առաջնությունների ռեկորդ։ Երկրորդ տեղում է Շերիկա Ջեքսոնը՝ 10,73 վայրկյան։ Եռյակը եզրափակեց Էլեն Թոմսոն-Հերան՝ 10,81 վայրկյան։

Շելի-Էն Ֆրեյզեր-Պրայսը 100 մետր վազքում դարձավ աշխարհի հնգակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում