02:08  ,  18 հուլիսի, 2022

ԱԱ-2022. Տղամարդկանց 10 հազար մետր վազքի, մարաթոնի եւ կանանց մուրճի նետման չեմպիոնները (ֆոտո, վիդեո)

Ուգանդայի ներկայացուցիչ Ջոշուա Չեպտեգեին նվաճեց 10 հազար մետր վազքի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացվող առաջնությունում Չեպտեգեին ցույց տվեց 27:27.43 րոպե արդյունք։ Երկրորդ տեղը գրավեց քենիացի Սթենլի Ուեյթհակա Մբուրուն (27:27.90), երրորդը Ուգանդայի ներկայացուցիչ Ջեյքոբ Կիպլիմոն է (27:27.97)։

Տղամարդկանց մարաթոնյան վազքի չեմպիոն դարձավ եթովպիացի Տամիրատ Տոլան, որը նաեւ աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց՝ 2 ժամ, 5 րոպե եւ 36 վայրկյան։ Երկրորդ տեղը գրավեց եթովպիացի Մոսինետ Գերեմեւը ՝ 2 ժամ, 6 րոպե եւ 44 վայրկյան։ Եռյակը եզրափակեց Բելգիայի ներկայացուցիչ Բաշիր Աբդին՝ 2 ժամ, 6 րոպե եւ 48 վայրկյան։

Կանանց մուրճի նետման մրցաշարում ոսկե մեդալը նվաճեց ամերիկացի Բրուք Անդերսենը՝ 78,96 մետր։

Երկրորդ տեղում է կանադացի Քեմրի Ռոջերսը՝ 75,52 մետր։ Լավագույն եռյակը եզրափակեց ամերիկացի Ջենի Քասանավոյդը՝ 74,86 մետր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում