09:42  ,  18 հուլիսի, 2022

WTA 250․ Էլինա Ավանեսյանը հաղթահարել է որակավորման փուլը եւ կխաղա Մարտինա Տրեւիզանի հետ

Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթահարել է Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի որակավորման փուլը։ Հիմնական մրցաշարի առաջին շրջանում 19-ամյա հայ թենիսիստուհու մրցակիցը կլինի 28-ամյա իտալացի Մարտինա Տրեւիզանը, որն այս մրցաշարում ստացել է առաջին համարը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 133-րդն է, Մարտինա Տրեւիզանը՝ 26-րդը։

Որակավորման փուլում Էլինա Ավանեսյանը հաղթել է 22-ամյա իտալացի Նուրիա Բրանկաչոյին եւ 26-ամյա բրազիլացի Կարոլինա Ալվեսին։

Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում