00:37  ,  18 հուլիսի, 2022

Տղամարդկանց Հայաստանի Մ-16 թիմը եւս պարտվեց եզրափակիչում

Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 65:84 հաշվով։

Կիսաեզրափակիչում Հայաստանի թիմը  70:58 հաշվով հաղթել էր Կոսովոյի հավաքականին։

Անդորրան պարտության էր մատնել Ալբանիայի հավաքականին։

Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.

  1. Հայկ Կարախանյան
  2. Գևորգ Մանուկյան
  3. Սարգիս Հարությունյան
  4. Էդվարդ Քալաջյան
  5. Դավիթ Պոյաճեան
  6. Դավիթ Վարդանյան
  7. Գրեգորի Մողոյան
  8. Գրեգորի Ղազարեան
  9. Գրեգորի Գույուջյան
  10. Ալեքս Հակոբյան
  11. Կարեն Աղաջանյան
  12. Ռաֆայել Սաֆարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում