14:11  ,  16 հուլիսի, 2022

Օլիմպիական խաղերի 7-ակի եւ աշխարհի 13-ակի չեմպիոնն ավարտեց կարիերան

Ամերիկացի արագավազորդուհի, Օլիմպիական խաղերի 7-ակի եւ աշխարհի 13-ակի չեմպիոն, 36-ամյա Էլիսոն Ֆելիքսը հայտարարեց պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտելու մասին, հաղորդում է WorldAthletics-ը։

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում Էլիսոն Ֆելիքսը ԱՄՆ-ի թիմի կազմում մասնակցեց 4x400 մետր խառը (կին, տղամարդ) փոխանցումավազքին եւ դարձավ բրոնզե մեդալակիր։ Աշխարհի առաջնություններում սա Էլիսոն Ֆելիքսի 19-րդ մեդալն էր։

Օլիմպիական խաղերում նա նվաճել է 11 մեդալ եւ ամենատիտղոսակիր կին աթլետն է պատմության մեջ։ Էլիսոն Ֆելիքսը հանդես էր գալիս 200 եւ 400 մետր վազքում, 4x100 եւ 4x400 մետր փոխանցումավազքերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English