10:16  ,  16 հուլիսի, 2022

«Չելսին» 4 տարվա պայմանագիր կնքեց Կուլիբալիի հետ (ֆոտո)

Սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին իտալական «Նապոլիից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։ 31-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։

«Չելսիի» պաշտոնական կայքը նշում է, որ Կուլիբալիի տեղափոխությունը կապված է թիմից կենտրոնական պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերի եւ Անդրեաս Կրիստենսենի հեռանալու հետ։

Ռյուդիգերը միացել է Մադրիդի «Ռեալին», Կրիստենսենը՝ կատալոնական «Բարսելոնային»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Կուլիբալիի տրանսֆերի համար պետք է վճարի 40 միլիոն եվրո։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս