00:10  ,  15 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Պայդեն» դուրս թողեց Թբիլիսիի «Դինամոյին» եւ կխաղա «Արարատ- Արմենիայի» հետ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի էստոնական «Պայդեն»։

Որակավորման առաջին փուլում «Պայդեն» պայքարից դուրս թողեց Թբիլիսիի «Դինամոյին»։

Այդ դիմակայության առաջին խաղում «Դինամոն» Վրաստանում պարտվել էր 2:3 հաշվով։ Պատասխան խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2։

«Արարատ-Արմենիա» - «Պայդե» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով